باب ناين
X اغلاق

Մինչեւ փետրվար Կանադա կտեղափոխվեն 25000 սիրիացի գաղթականներ


شارك من خلال

Դեպի Կանադա՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Կանադական ռազմաօդային ուժերը Տորոնտո են հասցրել 416 սիրիացու Գաղթականների երկրորդ մեծ խումբն արդեն դեպի Մոնրեալ կմեկնի շաբաթ օրը Կառավարության ծրագրի համաձայն մինչև ամսվա վերջ երկիր կբերվեն 10 հզ սիրիացի գաղթականներ՝ Լիբանանից Հորդանանից իսկ ևս 15 հզ-ն էլ՝ հունվար-փետրվար ամիսներին Հիմնական նախապատվությունը տրվում է ամբողջական ընտանիքներին անվտանգության նկատառումներից ելնելով մերժվել են բազմաթիվ միայնակ սիրիացի երիտասարդներ

ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել են ԻՊ-ի 3 ղեկավարի Նրանցից Աբու Սալահը խմբավորման կարևոր դերակատարներից էր և ֆինանսական հարցերի պատասխանատուն էր իսկ մյուսը ահաբեկչական գործողությունների համակարգողն էր Այդ մասին է հայտնել Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողության անմիջական մասնակից ամերիկյան զորքի գնդապետ Սթիվ Ուորրենը՝ ընդգծելով որ նրանց պատանդ վերցնել հնարավոր չէր

Գերմանիան առաջին մարտիկներին է ուղարկել Իսլամական պետություն խմբավորման դեմ 2016թ հունվարի 1-ից Գերմանիան պաշտոնապես կսկսի ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները Երեկ գերմանական հետախուզական 2 ինքնաթիռներ ուղևորվել են Թուրքիա Նրանց հետ ուղևորվել են 40 զինծառայողներ և բոլորը կտեղակայվեն Ինջիրլիքի բազայում Մինչև Ամանոր Թուրքիա կուղևորվեն 1000 գերմանացի մարտիկ 6 հետախուզական Տորնադո և 2 լիցքավորող ինքնաթիռ Բացի այս ամենից ՝ սիրիական ափեր կուղարկվի Աուգսբուրգ ռազմական ֆրեգատը